Վթարի վերացման աշխատանքների հետ կապված` մարտի 18-ին` ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Արշակունյաց պողոտայի 1-39 կենտ և 18-34 զույգ համարների, Բրյուսովի, Լազոյի, Կաշեգործների, Սևանի փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից: