«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 09.00 - 22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. 5-45 համարների և Բագրատունյաց փողոցի նրբանցքների, Չեխովի փողոցի 17-ից բարձր համարների, Հ. Հովսեփյան, Եղբայրության փողոցների, Մանանդյան փողոցի 12-ից բարձր համարների, Արարատյան փողոցի և նրբանցքների, Վերին Շենգավիթ 10, 11 փողոցների, Եղ. Թադևոսյան փող. 2, 4, 6 շենքերի և հարակից առանձնատների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: