Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 30-ին, ժամը 11:00-17:00-ը կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի' Մուրացանի փողոցն ամբողջությամբ, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը' պատճառված անհանգստության համար՝ կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար: