Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 5-ին ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի, Մասիսի փողոցի և նրբանցքի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը, իսկ Բագրատունյաց փողոցի մյուս համարներում կնկատվի ջրի ճնշման անկում: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: «Երևան Ջուր»-ը կանխավ շնորհակալություն է հայտնում ըմբռնման համար: