Պլանային աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 17-ին` ժամը 10:00-20:00-ն, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Մարտիկյան, Ոսկանյան, Շրջանային, Վանտյան, Վեգների, Դուրյանի, Վարուժանի, Միքայելյան, Մալաթիա, Իսրայել Օրի, Բատիկյան, Տիտովի, Մեծարենցի, Ծերենցի, Մամիկոնյան, Կուրղինյան, Շահումյանի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 14 փողոցների, Գագարին փողոցը մասնակի, Տիչինայի փողոցի (Մեծարենց փողոցից մինչև Սեբաստիա փողոց), Սեբաստիա փողոցի (Տիչինայից մինչև Սեբաստիա-Իսակով հանգույցը), Նոյ թաղամասի թվով 10 առանձնատների, Սեբաստիա 24, 24/1, 24/2, 26, 26/1, 28, 30, 33ա, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքերի, Շրջանային 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքերի, Արարատյան 1,2 զանգվածների ջրամատակարարումը: