Պլանային աշխատանքներով պայմանավորված' հոկտեմբերի 1-ին' ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 2-ը' ժամը 10.00-ն, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հ. Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սևքարեցի Սաքոյի, Այգեկցու փողոցների, Կոմիտասի պողոտայի 3-50, Ա. Խաչատրյան 10- 33, Վրացական 1-10, Սունդուկյան 23-27, Գյուլբենկյան 38, 38/1, 40, Հ. Քոչարի 9-ից բարձր, Վաղարշյան 13-ից բարձր, Փափազյան 17-ից բարձր համարների ու 2-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: