Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները հունիսի 10-ին Մոսկվայում պայմանավորվել են զարգացնել կազմակերպության ռազմական բաղադրիչը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

 

«Մենք կարծիքներ փոխանակեցինք ռազմաստրատեգիական դրության և այն իրադրության շուրջ, որն ստեղծվել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, այդ թվում՝ ընդհանուր միջազգային միտումների զարգացման, ինչպես նաև վերջին ամիսներին հարակից տարածաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության ներքո,- ասել է նա:- Նաև քննարկեցինք ՀԱՊԿ-ի ձևաչափով ռազմական համագործակցության հարցերը, նախանշեցինք կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման նպատակով հետագա աշխատանքի ուղղությունները»:

 

Շոյգուն շնորհակալություն է հայտնել միջազգային անվտանգության հարցերին նվիրված ամենամյա մոսկովյան խորհրդաժողովի մասնակիցներին, որը տեղի է ունեցել մայիսի վերջին: «Շնորհակալություն բոլորին, ովքեր կարողացան գալ Մոսկվա և ելույթ ունենալ խորհրդաժողովում: Ձեր մասնակցությունը լուրջ ավանդ է ներդնում միջազգային անվտանգության հրատապ խնդիրների քննարկման գործում»,- ասել է նախարարը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: