Այսօր՝ հունիսի 10 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն աշխատանքային շրջայց կատարեց քաղաքի մի շարք փողոցներով, որտեղ կատարվում են հիմնանորոգման և փոսանորոգման աշխատանքներ: Մասնավորապես քաղաքապետն այցելեց Բաղրամյան փողոց և նորակառույց ֆուտբոլի ակադեմիայի տարածք:
Սամվել Բալասանյանը տեղում ծանոթացավ ընթացող աշխատանքներին, զրուցեց շինարարների և բնակիչների հետ՝ վստահեցնելով, որ թաղային նշանակության փողոցները բարվոք վիճակի բերելը քաղաքապետարանի գործունեության առաջնահերթություններից է և որ սպասվում են մասնակի և ամբողջական նորոգումներ այլ փողոցներում ևս:
Շրջայցի ավարտից հետո քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը նվիրված էր քաղաքում ընթացող փողոցաշինության ընթացքին: