Ինչպես հայտնում է kavkaz-uzel.ru-ն' վկայակոչելով Interfax-ը, Երևանից Կրասնոդար չվերթ իրականացնող ինքնաթիռում մահացել է Հայաստանի քաղաքացի: Այս մասին հաղորդում է «Պաշկովսկի» օդանավակայանի ավիադիսպետչերական ծառայության աղբյուրը:
«Հունիսի 10-ին ինքնաթիռի անձնակազմը տեղեկացրել է ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկի առողջության կտրուկ վատթարացման մասին: Այս տեղեկությունից մի քանի րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն այդ ընթացքում ուղևորն արդեն մահացել էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Հայաստանի քաղաքացու մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել: