ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 15-ին' ժամը 12.44-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զավարյան փողոցի թիվ 2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում, որի պատուհանից քաղաքացի է վայր ընկել: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Ժամը 12:50-ին դեպքի վայր է մեկնել թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել 12:56-ին (վերադարձ ՀՓՋ' ժամը 13:14-ին): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ բնակարաններից մեկի հյուրասենյակում այրվել են հագուստ' 4 քմ և կենցաղային իրեր' 0,7 քմ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 2 շենքի բակում հայտնաբերվել է Ա. Գ.-ի (ծնվ.1982թ.) դին: