Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 19 շենքի 15-րդ հարկից քաղաքացի է ընկել երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ «Ձորակ» հոգեբուժական կլինկայում հաշվառված թիվ 19 շենքի բնակիչ' 1980 թ. ծնված Գ. Գ.-ը դեռեւս չբացահայտված հանգամանքներում շենքի հարկերից մեկից ընկել է երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա, ինչի հետեւանքով մահացել է:

 

Հրշեջ-փրկարարները Գ. Գ.-ի դին իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: