Փրկարար ծառայությունը հուլիսի 8-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացել, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 22 շենքի 7-րդ հարկի բարձրությունից ընկել է ցած. անհրաժեշտ է շտապօգնություն: Աս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԱԻՆ-ից:

 

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին (Վ.Ղ.-ն, 24-25տ.) տեղի ուժերով իջեցվել է: Վերջինս տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։