Ղրիմի Հանրապետության պետխորհրդի արտահերթ ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 14-ին: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:

 

«Արտահերթ ընտրությունների անցկացմանը կողմ է քվեարկել 73 պատգամավորներից 72-ը, ովքեր մասնակցել են քվեարկությանը։ Նոր նստաշրջանում պատգամավորների թիվը կկրճատվի 100-ից մինչև 75-ի»,- ասվում է Ղրիմի խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում կայացված որոշման մեջ։

 

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և միացել Ռուսաստանի Դաշնությանը։