Վրաստանի իշխանությունները խոստացել են, որ Վերին Լարսի փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքները կավարտվեն հունիսի 14-15-ին: Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը' պատասխանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե ինչ փուլում է ավտոճանապահի վերականգնման ընթացքը:

 

Բեգլարյանը տեղեկացրեց, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Վրաստանի համապատասխան պաշտոնյաների հետ: «Նրանք խոստացել էին, որ այսօր ճանապարհը կբացվի, բայց քանի որ այնտեղ անձրևային եղանակ է եղել, հոսքը նորից փակել է ճանապարհը: Հիմա վերջին ժամկետ են տվել հունիսի 14-15-ը: Կարող եմ ասել, որ այս ժամկետն էլ վերջնական չէ, քանի որ եղանակային անբարենպաստ պայմաններ են: Բայց հույս ունենք, որ մինչ նշված ժամկետը ճանապարհը կբացվի»,-ասաց նա:

 

Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի էունեցել փլվածք, որի չափերն են 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40 մբարձրություն: Նախնական տվյալներով, հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությունմտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:

 

Մայիսի 18-ին աղետի գոտու ց անվտանգտարածք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքացիներ, ովքեր պատահարի հետևանքով չեն տուժել:Մայիսի 27-ին' ժամը14.43-ին, պարզվել է, փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը,որից մեկի դին, ով հանդիսացել է Հարավային Օսեթիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղիհիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից երկուսի դիերը հայտնաբերել են անճանաչելիվիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա: