Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան զուգահեռներ է տարել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյարի միջև:
«Բնականաբար, Մեսսին շարունակում է իր վարպետությամբ Նեյմարից բարձր լինել: Նեյմարի և Մեսսիի միջև նույնքան հեռավորություն կա, որքան իմ և Պելեի: Նեյմարին Բրազիլիայում հասցնում են մինչև երկինք, քանի որ իրենց համար նոր Պելե է: Նա բրազիլացիների ամենաուժեղ հարձակվողն է: Ընդ որում, Բրազիլիայի հավաքականի ամենաուժեղ կողմը պաշտպանական գործողություններն են»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Sport-ը: