Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Սան-Պաուլո քաղաքի «Կորինտիանս» մարզադաշտում: Հանդիսավոր արարողությունը լեցուն էր սիմվոլներով, Բրազիլիային բնորոշող և նկարագրող փոքրիկ ներկայացումներով: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցեցին մոտ 600 արտիստներ, պարողներ և մարմնամարզիկներ:
Արարողությունը տևեց մոտ 25 րոպե: Հանդիսավոր բացման արարողության ռեժիսորը բելգիացի Դաֆնե Կարնեն է: Ներկաների համար հնչեց աշխարհի 2014 թվականի առաջնության պաշտոնական երգը` «Մենք մեկն ենք»-ը (We are One), որը կատարեցին Ջենիֆեր Լոպեսը, Պիտբուլը և Կլայտա Լեյտտենը:
Բրազիլացիները փորձել էին ներկայացնել այն ամենը, ինչը կարևոր է լատինամերկացիների համար: Մարզադաշտը լեցուն չէր, սակայն հանդիսականները մեծ ոգևորությամբ էին հետևում արարողությանը: