Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

 

Նախագահը շնորհավորել է դեսպան Իվան Վոլինկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացման գործում' ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման: