ԱՄՆ-ը և Արևմուտքը սկսել են փոխել իրենց քաղաքականությունը Սիրիայի հանդեպ այն բանից հետո, երբ ահաբեկիչների սպառնալիքներ են զգացել իրենց երկրներում: Այս մասին լիբանանյան «Ալ Ախբար» թերթին տված հարցազրույցում նշել է Սիրի այի Նախագահ Բաշար ալ Ասադը: Նրա խոսքով' Սիրիայի վերաբերյալ ժնևյան համաժողովն ավարտվել է հանգամանքների փոփոխությամբ: Նախագահ Ասադն իր վստահությունն է հայտնել հաղթանակի հարցում՝ ավելացնելով, որ դրա համար ժամանակ է պահանջվում: «Ահաբեկիչներին ոչնչացնելու համար ժամանակ է պահանջվում, սակայն պատերազմի ավարտի հստակ ժամկետ նշել այժմ հնարավոր չէ»,- նշել է նա՝ հավելելով, թե ամենակարևորն այն է, որ ղեկավարությունը, բանակը և ազգը համոզված են հաղթականի մեջ: Այն ժամանակ, երբ Սիրիան կհաղթի, բոլորը կհամաձայնեն, որ ձախողվել է տարածաշրջանի ամենավտանգավոր ծրագրերից մեկը:
Ասադը նախագահական ընտրությունների մասին նշել է, որ ահաբեկչության և արտաքին դավադրություններին հակառակ, մարդիկ չեն փոխվել: