Նինվե նահանգի նահանգապետը հաստատել է, որ զինյալների ձեռքում հայտնվել են քաղաքային բանկերի խոշոր գումարներ և ոսկե սալիկներ: Մոսուլի բանտերում հաշիվները կազմում էին 429 միլիոն դոլար: ԴԱԻՇ խմբավորումը համարվում է աշխարհում ամենահարուստ ահաբեկչական խմբա վորումներից մեկը:

 

Իրաքյան բանակը թեժ մարտեր է վարում ԴԱԻՇ դեմ՝ փորձելով կանխել նրա մուտքը Դիյալա նահանգի Բաակուբա քաղաք: Բախումներն սկսվել են վաղ առավոտից և ընթանում են Բաակուբայից 30 կմ հեռավորության վրա: Բանակը նաև ռմբակոծում է Ջալաուլա և Սայիդիա քաղաքների զինյալների հենակետերի ուղղությամբ:

 

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ԴԱԻՇ-ը վերահսկողություն էր հաստատել երկրի երկրորդ քաղաք Մոսուլի վրա: Ավելի քան 500 հազար բնակիչներ հեռացել են այնտեղից: