Ռուսաստանի Դաշնության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» և հանցավոր աշխարհում հայտնի Գիզոյին: Այս մասին հայտնում է interfax-ը' վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ-ն:

 

«Կալանավորվել է «օրենքով գող», բնիկ վրաստանցի, 36-ամյա, քրեական աշխարհում հայտնի Գիզոն: Նա ձերբակալվել է Մերձմոսկվայի Օդինցովսկի շրջանոմ: Այժմ քննարկվում է նրան Վրաստան արտաքսելու հարցը: Արտաքսումը կիրականացվի, երբ կստուգվի նրա հնարավոր մասնակցությունը ՌԴ տարածքում տեղի ունեցած հանցագործություններին»,- ասվում է ՌԴ-ի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

 

Ըստ տվյալների՝ Գիզոն անօրինական է գտնվել Ռուսաստանի տարածքում: