Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը վերընտրվել է հարավամերիկյան այդ պետության ղեկավարի պաշտոնում: 99 տոկոս ձայների հաշվումից հետո, որոնք տրվել են նախագահական ընտրությունների՝ հունիսի 15-ին ավարտված երկրորդ փուլի ընթացքում, նա ստացել է ընտրողների 50,91 տոկոսի, իսկ նրա մրցակից Սեկար Իվան Սուլուագան՝ 45 տոկոսի աջակցությունը:
62-ամյա Սանտոսը հայտնի քաղաքական դինաստիայի ներկայացուցիչ է: Նրա ազգականների թվում եղել են Կոլումբիայի մի քանի նախագահներ, որոնցից վերջինը դարձել է նրա պապի եղբայրը՝ Էդուարդո Սանտոսը, որը եղել է նաեւ երկրում ժողովրդականություն վայելով El Tiempo թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը:
Խուան Մանուել Սանտոսն առաջին անգամ Կոլումբիայի ղեկավար է ընտրվել 2010 թվականի հունիսին, երբ ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 69 տոկոսը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: