Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը համալրել է Իրանի հայտնի ակումբներից մեկի կազմը:

Մկոյանը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Էսթեղլալի» հետ, իսկ բուժզննում կանցնի առաջիկա օրերին: «Էսթեղլալը» ֆուտբոլի Իրանի առաջնության արդեն անցած մրցաշրջանում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Այս մասին գրում ակումբի պաշտոնական կայքը:

Հրայր Մկոյանը մինչ այս հանդես է եկել չեխական «Դինամոյում», հայկական «Գանձասարում» և Գյումրու «Շիրակում»: