Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը երկարաձգել է պայմանագիրը Իրանի «Էսթեղլալի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իրանական ակումբի հետ պայմանագրերը երկարաձգել են նաև մի քանի այլ ֆուտբոլիստ:
Իրանական մամուլի համաձայն՝ ֆուտբոլիստը պայմանագիրը կնքել է 2 տարով: