totalfootball.am«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել թիմի հարձակվող Ռոբին վան Պերսիի հետ պայմանագիրը, տեղեկացնում է Goal.com-ը:

31-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվոմ է 2016 թվականի ամռան: Անգլիական ակումբը Վան Պերսիին կառաջարկի երկու տարվա պայմանագիր:

Նոր պայմանագրի համաձայն' մինչև 2016 թվականը Վան Պերսիի աշխատավարձը նույնը կմնա, իսկ 2018 թվականից 100 հազար ֆունտ ստերլինգով կարող է նվազել: