Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոհաիմ Վացկեն համոզված չէ, որ թիմի առաջատարներից Մխիթարյանը, Հումելսն ու Գյունդողանը կերկարաձգեն պայմանագիրն ակումբի հետ:
«Չեմ կարծում, որ մեզ կաջողվի երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի, Հումելսի ու Գյունդողանի հետ: Սակայն ամբողջությամբ բացառվում է, որ նրանցից ոչ ոք հաջորդ մրցաշրջանում չխաղա Դորտմունդում: Կարծում եմ՝ եթե Հումելսը թիմը լքի, ապա միայն «Բավարիա» գնալու համար»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը: