Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Իլքայ Գյունդողանը գերմանական ակումբում կմնա մինչև 2016 թվականը:
«Մենք նույնպես ուրախ ենք պայմանագրի երկարաձգման համար և հուսով ենք, որ Իլքայն իր ամբողջ ներուժով կկարողանա օգնել թիմին»,- նման կարծիք է հայտնել «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայլ Ցորկը:
Ինքը' Գյունդողանը, խոսելով նոր պայմանագրի մասին, փաստել է. «Ես շատ շնորհակալ եմ, որ իմ ակումբն ինձ հնարավորություն տվեց շարունակել խաղալ այս յուրօրինակ թիմի հետ: Ես ամեն ինչ անելու եմ խաղընկերներիս կրկին օգնելու համար»:
Գյունդողանը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել «Նյուրնբերգից» 2011 թվականին: Նույն թվականին ֆուտբոլիստն հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական: Մինչ այս Բունդեսլիգայում անցկացրել է 104 հանդիպում: