Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյունդողանը պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տրանսֆերային գումարը կազմել է 26 մլն եվրո և կարող է հասնել միչև 29 միլիոնի`ֆուտբոլիստի «Մանչեսթեր Սիթիում» հաջող ելույթների դեպքում:
Գյունդողանը շնորհակալություն է հայտնել «Բորուսիային» և թիմի երկրպագուներին` հիանալի տարիների համար, որոնք անցկացրել է Դորտմունդում:
Հիեցնենք, որ ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրո 2016-ը:
.@Guendogan8 signs for City! #WelcomeIlkay #mcfc https://t.co/a5Nkykajbl
— Manchester City FC (@MCFC) June 2, 2016