International Champions Cup ընկերական մրցաշարում հունական «Օլիմպիակոսը» ուժերը չափել է «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով: Հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
Արդյունքում հունական թիմը հաղթել է 5:4 հաշվով: Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ և անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը:
Ստորև ներկայացնում ենք Ղազարյանի խաղը՝ անգլիական ակումբի դեմ: