Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մակեդոնական «Վարդարի» հետ երկարաձգել էր գործող պայմանագրի ժամկետը, որն ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականի հունիսի 15-ը:
«Գոհ եմ ակումբում իմ կարգավիճակից, ստեղծված պայմաններից, պատրաստ եմ շարունակել ելույթներս թիմում: Ուրախ եմ, որ առաջիկա երկու տարում կրկին այստեղ եմ խաղալու: Հուսով եմ, որ առաջիկայում թիմակիցներիս հետ կկարողանանք ավելի մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Համբարձումյանը:
Նշենք, որ ֆուտբոլիստը մակեդոնական թիմի մեկնարկային կազմում անցկացրել է 41 հանդիպում, հեղինակել է 6 գոլ և կատարել 13 արդյունավետ փոխանցում: