Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի հանրապետության բարձրաստիճան անձանց հետո, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

Հայաստանի պատվիրակությանը փոխադրող ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 13:00-ին: Օդանավակայանում հյուրերին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն եւ հանրապետության Անվտանգության խորհրդի ղեկավար Իրինա Իմերլիշվիլին:

 

Այսօր Թբիլիսիի Հավլաբարի շրջանի նախագահական պալատում տեղի կունենա Սերժ Սարգսյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Վրաստանի եւ Հայաստանի նախագահների միջեւ դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպումից հետո բանակցություններ կանցկացվեն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետեւ երկու պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն կանեն մամուլի համար:

 

Հունիսի 19-ի առավոտյան կկայանա ՀՀ նախագահի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այն կանցկացվի աշխատանքային նախաճաշի ձեւաչափով:

 

Նախատեսվում Է, որ այսօր ավելի ուշ Վրաստանի ու Հայաստանի նախագահները Հերոսների հրապարակում ծաղկեպսակներ կդնեն Վրաստանի տարածքային ամբողջականության համար մարտերում զոհվածների հուշահամալիրին:

 

Հաղորդվում Է, որ Հայաստանի նախագահը Վրաստանից կմեկնի հունիսի 19-ին: