Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի մոտ հունիսի 17-ին' ժամը 11.10-ին, «Մերսեդես Բենց Ջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը' ժամը 11.50-ին, վրաերթ կատարած 17-ամյա վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: