ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 18-ին' ժամը 23.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Հ-17» միջհամայնքային ավտոճանապարհի Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Օպել» մակնիշի 34MZ198 պետհամարանիշի և «Տոյոտա» մակնիշի (վարորդ՝ Վ. Մ., ծնվ. 1965թ.) 34UM551 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայում:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ' 1986թ. ծնված Ա. Ն.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.03-ին: Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան: