ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 26-ին' ժամը 13.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարրաների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ վարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 34LF228 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Ա. Ա. ծնված 1951թ.) բախվել է «Մերսեդես» մակնիշի 35TS204 պ/հ ավտոմեքենային (վարորդ' Հ. Բ.) և կողաշրջվել:

 

Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը, պարամեդիկները ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար :

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: