Ազգային ժողովի արտահերթ նիստը կմեակնարկի 10-15 րապեների ընթացքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այն որ քվորում չապահովվեց, հիմնականում պայմանավորված է նրանով, որ մենք սովորաբար նիստերը սկսում ենք ժամը 12:00-ին, սակայն այսօր սկսել ենք ժամը 11:00-ին և պատգամավորները սովոր են ժամը 12:00-ին գալ:
Խնդիրը զուտ տեխնիկական է, և հանգիստ եղեք 10-15 րոպեից մենք կսկսենք մեր աշխատանքները»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ արդեն 65 պատգամավոր կա, և մնացել է մեկ պատգամավոր գա, որից հետո խորհրդարանը կսկսի աշխատանքները:
Անդրադառնալով հարցին, որ ոչ իշխանական ուժերը չեն ներկայացել և գրանցվել, Շարմազանովն ընդգծեց, որ նրանք միշտ մեծամասնությանը մեղադրում են ԱԺ կանոնակարգը խախտելու մեջ և հիմա թող իրենք կողմնորորշվեն գրանցվելն է ճիշտ, թե չգրանցվելը:
Շարմազանովը հիշեցրեց նաև, որ ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ գտնվում են գործուղման մեջ: ԱԺ արտահերթ նիստը դեռևս չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով: ԱԺ նախագահը հայտարարել է երեքժամյա ռեժիմ: