ԱՄՆ-ը շուտով ձեռնամուխ կլինի ուկրաինացի զինծառայողների վարժանքներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած զրույցի ժամանակ:

 

Նշվել Է, որ Ազգային գվարդիայի 780 զինծառայողների համար վարժանքները կկայանան «մոտ ժամանակներս»:

 

Բայդենը նաեւ հայտնել Է, որ մարտ ամսվա վերջին Ուկրաինա կհասցվի ռազմական ավտոմոբիլների առաջին խմբաքանակը՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար:

 

Զրույցի ընթացքում Պորոշենկոն Բայդենին տեղեկացրել Է Դոնբասի իրադրության մասին եւ պատմել վերջին նորմատիվային ակտերի մասին, որոնք Ուկրաինայի խորհրդարանն ընդունել Է ի կատարումն Մինսկի համաձայնությունների:

 

Ինչպես հաղորդել Է Reuters-ը, զրուցակիցները համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհրաժեշտ Է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվել Մինսկի համաձայնությունների բոլոր կետերը: