Հանրապետության տարածքում հունիսի 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 22-24-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Քամին հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ' 18-23 մ/վրկ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կնվազի:

 

 

Երևանում հունիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-24-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ:

 

 

Երևանի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.50C (1974թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.80C (2002թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.60C