Հանրապետության տարածքում հունիսի 24-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից' օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 3-5 աստիճանով, 27-28-ին նունքան կբարձրանա:
Երևանում հունիսի 24-26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ:
Երևանի հունիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.40C (1978թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.10C