Հավանա ժամանած զբոսաշրջիկները կկարողանան շրջել Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի նախկին անձնական ավտոմեքենաներով: Associated Press-ի հաղորդմամբ' Կաստրոյի ողջ ավտոպարկը կտրամադրվի Կուբայի տասքի ծառայություններ մատուցող ընկերություններից' «Կուբատաքս»-ին:
«Երբ ես ասում զբոսաշրջիկներին, թե որտեղից է այս ավտոմեքենան, նրանք նստում են հետևի նստատեղին և նշում, որ չեն կարող դրան հավատալ»,- ասել է տաքսու վարորդ Մոյսես Սուարեսը, ով իր օգտագործման համար ստացել է հայտնի «Չայկա» ավտոմեքենա:
Խոսքը ԽՍՀՄ արտադրության մարդատար մեքենաների մասին է, որոնք թողարկել են Գազ և Զիլ գործարանները: Դրանցից մի քանիսը Կաստրոյին է նվիրել Նիկիտա Խրուշչովը: Սպասվում է, որ պետական «Կուբատաքս»-ի տաքսի ծառայությունը կստանա 24 ավտոմեքենա: