Հունիսի 21-ին Ֆրանսիայի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում պարտության մատնեց Շվեյցարիայի ընտրանուն:

«Արենա Ֆոնտե Նովա» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց 5:2 հաշվով:

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուի գոլը դարձավ Ֆրանսիայի ազգային հավաքականի 100-րդ գոլն Աշխարհի առաջնություններում:

Ֆրանսիացիների կազմում գոլեր հեղինակեցին նաև Մատյուիդին, Վալբուենան, Բենզեման, Սիսոկոն:

Տեսանյութը՝ այստեղ