ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ոչ իշխանական ուժերի մեղադրանքին ի պատասխան, որ պատգամավորները քվեարկել են բացակա պատգամավորների փոխարեն, ներկայացրեց փաստաթուղթ, ըստ որի' դա հերքվեց:

 

«Ես ունեմ երկու շատ կարևոր քաղաքական հայտարարություն: Առաջինը վերաբերում է կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրական նախաձեռնության քվեարկությանը: Ոչ իշխանական ուժերը մեղադրում էին, որ Սպարտակ Մելիքյանի կողքը նստած Մուրադ Մուրադյանը քվեարկել է և Արթուր Գևորգյանի կողքը նստած Արման Սահակյանը քվեարկել է: Ինձ մոտ է գտնվում քվեարկության պատկերը: Ես կարող եմ տրամադրել լրատվամիջոցներին: Համար 16' Մուրադ Մուրադյանը չի քվեարկել, հաջորդ' համար 35' Արմեն Սահակյանը չի քվեարկել: Ում անհաժեշտ է այս փաստաթուղթը' կտրամադրեմ, առաջին հերթին, ոչ իշխանական ուժերի պատգամավորներին»,-ասաց պատգամավորը:

 

Անդրադառնալով այն փաստին, որ ԱԺ-ից բացակայում էին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, երբ քննարկվում էր գազային հանձնաժողովի միջանկյալ զեկույցը, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Այս պահին մենք այս դահլիճում շատ կարևոր հարց ենք քննարկում' գազի հանձնաժողովի միջանկյալ զեկույցը' այն հանձնաժողովի, այն հարցի, որի մասին ոչ իշխանական ընդդիմադիր ուժերը աղմուկ-աղաղակ էին բարձրացնոմ ու նույնիսկ այդ հարցը սարքել էին Հայսատանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը»:

 

«Ո՞ւր են հիմա նրանք: Կա՞ն: Չկան: Հետևություն' ո՞րն է նրանց նպատակը' ժողովրդի մատից փուշն հանե՞լը, թե՞ շատ խոսելը: Հետևությունները թողնում եմ ձեզ»,- եզրափակեց Շարմազանովը: