Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հերթական հայտարարությունն արեց' անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավորի այն հայտարարությանը, որ իրենց չի տրվել 20 րոպե ընդմիջում:

 

««Կուտակայինն» անվավեր են համարում, քանի որ 20 րոպե ընդիմջում չենք տվել ու մեզ մեղադրում են դրանում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը քվեարկվել է ոչ իշխանական ուժերի կողմից խնդրած 20 րոպե ընդմիջումից հետո: Նույն հարցի վերաբերյալ մեկ անգամից ավելի ընդմիջում չի կարելի վերցնել: Ուստի, մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ ինչպես Մուրադ Մուրադյանի ու Արման Սահակյանի դեպքում, չի եղել քվերակություն, այնպես էլ այս երկրորդ մեղադրանքը, թե մենք իբր 20 րոպե ընդմիջում չենք տվել, սուտ է, քանի որ տրվել է ընդմիջում, որից անմիջապես հետո քվերակություն է եղել»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը դրվեց քվերակության և ընդունվեց 67 կողմ ձայնով' չգրանցելով դեմ կամ ձեռնպահ:

 

Քառյակը բոյկոտեց քվեարկությունը, որից հետո քննարկում անցկացրեց ու համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այդ քվեարկությունն անվավեր է համարում: