Ինչպես հայտնում է НТВ-ն, ԱՄՆ-ի իշխանությունները տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանը պատրաստվում է հավելյալ տանկեր ուղարկել Ուկրաինայի հետ սահման: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին:

 

«Մենք համոզված ենք, որ նախորդ շաբաթ Ռուսաստանն Ուկրաինայի սահման է ուղարկել տանկեր ու ռեակտիվ սարքեր և ունենք տվյալներ, որ պատրաստվում են նոր տանկեր ուղարկելուն: ԱՄՆ-ն տվյալներ ունի, որ Ռուսաստանն իր հարավ-արևմուտքում կենտրոնացրել է հրետանային զենք: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը կարող է շուտով այդ սարքավորումը մատակարարել անջատողականներին»,- ասել է Փսակին:

 

Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունը երկրի հարավ-արևմուտքում կենտրոնացնում է ռազմական տեխնիկա, որպեսզի փոխանցի այն «անջատողականներին»: