ՌԴ Զու գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ՌԴ զինուժի ժամկետային զինծառայողները՝ բացառությամբ ուսումնական զորամասերում պատրաստվածների, չեն մասնակցի ռազմական գործողությունների: Ըստ նրա, ռազմական գործողությունների կմասնակցեն պայմանագրայինները:
Հետաքրքրական է, որ Ռուսաստանի ղեկավարությունը Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում ավելացնում է պայմանագրային զինծառայողների թիվը՝ ժամկետայինների թվի հաշվին: Այսինքն, Հայաստանում տեղակայված ռազմաբազայում ՌԴ-ն պահպանում է զինծառայողների քանակը, բայց ավելացնում պայմանագրային զինծառայողների թիվը:
Արդյոք սա նշանակում է, որ հայկական ուղղությունը Ռուսաստանի համար այսպես ասած պատերազմային է եւ այս ուղղությամբ Մոսկվան պատրաստվում է ռազմական գործողությունների:
ՌԴ-ն Հայաստանի ռազմակայանում պայմանագրայինների ավելացումը իհարկե պայմանավորում է ընդհանուր զինուժում տեղի ունեցող համանման գործընթացով՝ այսինքն պայմանագրային զինծառայողնթրի թվի ավելացմամբ, առավել եւս, որ Ռուսաստանում բավական լուրջ է ժամկետային զինծառայողների խնդիրը եւ ըստ տարբեր տվյալների, մոտ 200 հազար զորակոչային տարիքի երիտասարդներ տաբեր կերպ խուսափում են բանակ գնալուց: