Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բանտ է այցելել Կալաբրիայում՝ Իտալիայի մի շրջանում, որը հայտնի է իր կազմակերպված հանցավորությամբ, հայտնում է Associated Press-ը:

 

Հռոմի պապն այնտեղ է Իտալիայի թերզարգացած հարավային շրջաններ իր մեկօրյա այցի շրջանակներում: Ֆրանցիսկոս պապն այնտեղ է ժամանել Հռոմից ուղղաթիռով: Նա հանդիպել ու խոսել է 200 կալանավորների հետ Կաստրովիլարիում:

 

Կալաբրիան հայտնի է համաշխարհային թմրանյութի թրաֆիքինգով: