Աշխարհի կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ 2016 թվականին կկարողանա այցելել Հայաստան:
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Աֆրիկա կատարած 6-օրյա ճամփորդությունից հետո լրագրողների հետ զրույցում Հռոմի պապը հաստատել է, որ ծրագրել է 2016 թվականին այցելել Մեքսիկա և հույս հայտնել, որ կկարողանա այցելել նաև Հայաստան: «Սակայն ես ծեր եմ, և այս ճանապարհորդությունները դժվար են»,- ասել է Պապը:
Chicago Tribune-ն էլ մեջբերել է Ֆրանցիսկոս պապի խոսքերն այն մասին, որ ինքը խոստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսին այցելել Հայաստան, սակայն դրա համար հստակ ժամկետ դեռևս նախանշված չէ: