ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ դեռեւս հստակ չեն այցելության մանրամասներն ու ծրագիրը:
«Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, սակայն այս պահի դրությամբ այցի ժամկետները չեն նշվում»,- ասացին ԱՄՆ դեսպանատնից:
Մարտի 4-ին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հույս էր հայտնել, որ մինչեւ տարեվերջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Հայաստան: «Մանրամասներ այցի վերաբեյալ դեռ չկան: Պետքարտուղար Քերին ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանային հարցերը, ցանկանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում, եւ այցը, բնականաբար, կլինի տարածաշրջանային»,- ասել էր դեսպանը: