Ռուս զբոսաշրջիկների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող երկիրը մնում է Եգիպտոսը. 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ «բուրգերի ու փարավոնների պետություն» է այցելել ավելի քան կես միլիոն ռուսաստանցի: Այդ մասին հունիսի 19-ին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)՝ վկայակոչելով Ռոսստատի տվյալները:

 

«Երկրորդ տեղում Թաիլանդն Է (409 հազար ռուսաստանցի), որն առաջատարին զիջում Է ավելի քան հարյուր հազարով: Առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը Թաիլանդ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 8 տոկոսով»,-տեղեկացրել Է ՌՏՕԱ-ն:

 

Երրորդ տեղն զբաղեցրել է Արաբական Միացյալ Ամիրայությունները. երեք ամսվա ընթացքում այդ երկիր է այցելել ռուսաստանցի գրեթե 215,7 հազար հանգստացող, ինչը 1 տոկոսով պակաս Է, քան մեկ տարի առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: