«ՎԿոնտակտե» սոցցանցը եւ «Յանդեկս» որոնիչը՝ ըստ բոլոր կատերգորիաների, հայտնվել են աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող կայքերի տասնյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են SimilarWeb հետազոտական ընկերության տվյալները:

 

 

Սոցցանցը, որն ստեղծվել Է Պավել Դուրովի կողմից, զբաղեցրել Է 6-րդ տեղը, իսկ «Յանդեկս»-ը գրավել Է 9-րդ հորիզոնականը: Վարկանիշի առաջին քսանյակում տեղ են գտել նաեւ ռուսական մեկ այլ սոցցանց՝ «Օդնոկլասնիկի»-ն, եւ Mail.ru. կայքը, որոնք գրավել են համապատասխանաբար 17-րդ եւ 18-րդ տեղերը:

 

 

Առաջատարների եռյակը գլխավորել Է Facebook սոցիալական ցանցը, որին հաջորդում են Google որոնիչը եւ YouTube տեսահոսթինգը: Թոփ-10-ում են նաեւ Yahoo-ն, Microsoft-ի Live.com փոստային ծառայությունը, «Վիկիպեդիա»-ն, Twitter-ը եւ Google-ի հնդկական տարբերակը:

 

 

SimilarWeb-ը հետազոտական ընկերություն Է, որն զբաղվում Է ամբողջ աշխարհում կայքերի եւ շարժական հավելվածների վերլուծությամբ: