Հունիսի 22-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող հատվածից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դիտակետից մոտ 40 մ ձորն են գլորվել Գ. (ծնվ. 1982թ.) և Գ. (ծնվ.1980թ.) Օհանջանյանները:

 

Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: