Մոսկվայի «Սպարտակը» հունիսի 23-29-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Գերմանիայում:
Ակումբի կազմում հավաքին մեկնում է 26 ֆուտբոլիստ:
Ինչպես տեղեկացնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն իր թիմակիցներին կմիանա հունիսի 26-ին:
Հիշեցնենք, որ մեր ընտրանու մեկ այլ խաղացող Արաս Օզբիլիսն ապաքինվում է վնասվածքից հետո: